Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսական ֆորումը նախանշել է տասնամյակի ռիսկերը

Համաշխարհային տնտեսական ֆորումը հարցում է անցկացրել մոտ 1000 փորձագետների շրջանում՝ առաջիկա տասնամյակի գլխավոր ռիսկերը որոշելու համար։

Ինչպես նշվում է ֆորումի զեկույցում, փորձագետների կարծիքով՝ համաշխարհային տնտեսության համար գլխավոր ռիսկերն են հարուստների և աղքատների եկամուտների անհավասարության խորացումը և բյուջետային դեֆիցիտների մեծացումը։

Փորձագետները, թոփ-մենեջերներն ու տնտեսագետներն այն կարծիքին են, որ որքան երկար շարունակվի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, այնքան այդ ռիսկերը կխորանան։

Երրորդ լուրջ վտանգը մթնոլորտում ջերմոցային գազերի քանակի ավելացումն է, որը կարող է հանգեցնել բնական աղետների աճին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս