Բաժիններ՝

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Վահան Արծրունին

Կոմպոզիտոր, երգիչ, մշակույթի գործիչ Վահան Արծրունին միացել է 168.am-ի շարքին՝ 5 գիրք առաջարկելով երեխաներին: Պարոն Արծրունու հնգյակը նախատեսված է դպրոցահասակ երեխաների համար, որոնց ազատ ժամանակը լրացնելուն կօգնեն երևակայական աշխարհների մասին պատմությունները և ռոմանտիկ հերոսները, որոնք կսովորեցնեն լինել համարձակ, անվախ ու արժանապատիվ:

«Ալիսը Հրաշքների աշխարհում» – Լուիս Քերոլ

Անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքը, որը պատմում է Ալիս անունով աղջնակի մասին, երեխաներին կտեղափոխի խորհրդավոր աշխարհ, որտեղ վերջիններս կհետևին Ալիսի արկածներին և կհանդիպեն Սպիտակ Ճագարին, Հերցոգուհուն, Չեշիրյան Կատվին, Որդերի Թագավորին և Թագուհուն, Մարտյան Նապաստակին, Դոդոյին, Քվազի կրիային և շատ այլ զարմանահրաշ կերպարների:

Կարդացեք նաև

«Երեք հրացանակիրները» – Ալեքսանդր Դյումա

Ալեքսանդր Դյումա Հոր կողմից 1844 թվականին գրված պատմաարկածային վեպը նվիրված է դ’Արտանյանի՝ հրացանակիր դառնալու համար տնից հեռացած մի երիտասարդ մարդու, և նրա երեք ընկերների՝ Աթոսի, Պորտոսի և Արամիսի արկածներին։

«Ալ առագաստներ» – Ալեքսանդր Գրին

Վեպ-հեքիաթ գրել է Ալեքսանդր Գրինը 1916-1922 թվականներին։ Այն պպատմում է Ասոլ անունով աղջկա մասին, որը կորցրել է մորը, երբ ընդամենը ութ ամսական էր։ Ասոլն ապրում է Կապեռնա գյուղակում իր հոր՝ նավաստի Լոնգրենի հետ։ Վերջինս, որ ինքնամփոփ ու անմարդամոտ է, նավաստու աշխատանքից հեռանալուց հետո պատարստում և վաճառում է խաղալիքներ՝ առագաստանավորի ու շոգենավերի գեղեցիկ մոդելներ, որպեսզի ապրուստի միջոցներ վաստակի իր և դստեր համար։

Ալեքսանդր Գրինը վիպակի վրա աշխատել է գրեթե հինգ տարի։

«Այվենհո» – Վալտեր Սքոթ

«Այվենհոն» Վալտեր Սքոթի առաջին վեպն է, համարվում է առաջին պատմական վեպերից մեկը: Վեպի գործողությունները տեղի են ունենում Շոտլանդիայի սահմաններից դուրս։ Իրադարձությունները վերաբերում են 1194 թվականին՝ Հաստինգսի ճակատամարտից 128 տարի անց, որի արդյունքում սաքսերը նվաճվեցին նորմանների կողմից։

«Ջունգլիների գիրքը» – Ռեդյարդ Քիփլինգ

Ռեդյարդ Քիփլինգի պատմվածքների ժողովածուի գլխավոր հերոսները կենդանիներ են։ Բացի այդ որոշ պատմվածքներում գործող անձ է հանդես գալիս Մաուգլին՝ երեխա, որին դաստիարակել էին գայլերը։ Պատմվածքները առաջին անգամ տպագրվել են 1893-1894 թթ. ամսագրերում։ Մի քանի նկարազարդումներ կատարել է Կիպլինգի հայրը՝ Ջոն Կիպլինգը։

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս