Աշնանը համադրեք զգեստն ու երկարաճիտ կոշիկները, ինչպես դա անում է այս չքնաղ ֆրանսուհին
Ժյուլի Ֆերերին շատ լավ գիտի, որ դասական համադրությունները երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից: Օրեր առաջ ֆրանսիացի ինֆլյուենսերը զբոսանքի համար ընտրել էր շատ դասական և կանացի կերպար:

Ժյուլին փարիզյան Frnch բրենդի հավաքածուից ընտրել էր խորը դեկոլտեով սև միդի երկարության զգեստ՝ համադրելով այն շագանակագույն երկարաճիտ կոշիկների, մեծ պայուսակի և արևային ակնոցների հետ:


Պատրաստեց Անի Գաբուզյանը

