Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Սա առաջին քայլն էր

Հայաստանի 2012-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը նվաճելուց հետո Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ:

«Ես հպարտ եմ, որ խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում և նվաճել եմ երկրի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է իր երկրում ճանաչման արժանանալու մասին:

Նման բարձր վստահությունը պետք է փոխհատուցել գործով, այլ ոչ թե խոսքերով: Ֆուտբոլիստի աշխատանքը նրա խաղն է: Այս մրցաշրջանն ինձ համար հաջող ստացվեց, սակայն չեմ պատրաստվում բավարարվել ձեռքբերվածով: Համարենք, որ սա առաջին քայլն է հաջողության ճանապարհին», – ասել է Մխիթարյանը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս