Չպետք է գնանք լոքդաունի, բայց չի բացառվում, որ գնանք բաց տարածքներում դիմակների կրման. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց երկրում կորոնավիրուսային իրավիճակի քննարկմամբ: Նախ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը ՀՀ-ում ծայրահեղ լարված է, ապա լսեց առողջապահության նախարարի ներկայացրած տվյալները՝ երեկ գրանցված քովիդ վարակվածների, հոսպիտալացվածների վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ իրավիճակի կառավարման իրենց ռազմավարական պատկերացմանը, որը, ըստ էության, դիմակների կրման պայմանները խստացնելն ու պատվաստումների ծավալների ընդլայնումն է:

«Այսօր երկրներ կան, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ լոքդաունի տրամաբանության: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք, ընդ որում, չի բացառվում, որ մենք առաջիկայում գնանք համընդհանուր՝ նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար, ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, բայց երբ որ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել…

Բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են: Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ (չնայած, եթե նվիրատվությունները չլինեին, մենք պլանավորել էինք, որ ձեռք բերենք) մենք այսօր ունենք ՀՀ բոլոր քաղաքացիներին, պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, և մեր ռազմավարությունը պետք է լինի՝ գնալ այս պատվաստումների ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով նաև իր ընտանիքի օրինակով։ 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս