Ռալֆ Լորենի 10 արտահայտությունները նորաձևության և հագուստի մասին
Վերհիշում ենք նորաձևության հսկա Ռալֆ Լորենի արտահայտությունները և տարբեր fashion-դարաշրջաննում նրա ստեղծած ամենավառ հանդերձանքները:
«Ես չեմ ստեղծում հագուստի դիզայն, ես ստեղծում եմ երազանքի դիզայն»
«Կինը չպետք է նորաձևության զոհի տեսք ունենա»
«Արտագաղթը ներշնչանք է»
«Յուրաքանչյուր նոր օրը արդեն առիթ է ինքնակատարելագործվելու համար»
«Նորաձևությունը հագուստի պիտակ չէ: Խոսքը բրենդի մասին չէ: Խոսքն այն մասին է, թե ինչպես եք Ձեզ դրսևորում ներսից»
«Ինձ դուր է գալիս հաճույք ստանալ հագուստից, այլ ոչ թե կարգավիճակից»
«Ճաշակն ու ոճը զգեստապահարանից դուրս հասկացություններ են: Դրանք դրսևորվում են սննդի, վարժությունների, Ձեր մարմնի առողջության, օրգանական սննդի նկատմամբ սիրո մեջ: Սրանք բոլորը նույն կարգի բաներ են»
«Շատ ավելի հեշտ է հետևել նորաձևությանը, քան գտնել սեփական ոճը»
«Ես կցանկանայի, որ այս ընկերության ժառանգությունը լինեին ոչ միայն գեղեցիկ իրերը, այլ նաև այն, թե ինչպես էինք մենք փորձում աշխարհը դարձնել ավելի լավը»
«Ամեն ինչ հնարավոր է, և ես դրա կենդանի ապացույցն եմ»
Պատրաստեց Անի Գաբուզյանը