ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն իր առաջին այցը կիրականացնի Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունը:
Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ափաթուրային: