Դատավորի անկախությունը սովորական մարդուն է անհրաժեշտ, այլ ոչ թե դատավորին. Ալվինա Գյուլումյան
«Դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական սկզբունք է, այլև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներից է, այն ցանկացած երկրի սահմաններից դուրս է»: Այսօր «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ շեշտելով, որ անկախ դատարանն առաջին հերթին անհրաժեշտ է սովորական մարդուն, ոչ թե դատավորին։
Նրա գնահատմամբ՝ դատական անկախության բնորոշ հատկանիշն առաջին հերթին անկախությունն է իշխանության մյուս՝ օրենսդիր ու գործադիր թևերից:
«Առաջին հայացքից դա հենց այդպես էլ ընկալվում է և բխում է իշխանությունների տարանջատման սկզբունքից, բայց դա նշանակում է նաև անկախություն հենց դատական իշխանության ներսում, այսինքն՝ ոչ միայն օրենսդիր և դատական իշխանությունից, այլ հենց դատական իշխանության ներսում է այն անկախություն ենթադրում։ Նշանակություն ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնները․ այն կարող է ընկալվել ոչ միայն՝ որպես իրավունք կամ սկզբունք, այլ՝ հոգեվիճակ: Ինձ համար խիստ կարևոր է առաջին հերթին ունենալ դատավոր, որն ունակ է անկախ լինելու, դա նրա հոգեվիճակն է․․․»,- ասաց նախկին դատավորը։
Գյուլումյանն ընդգծեց, որ հաճախ դատավորների մոտ իշխանության շահն ընկալվում է՝ որպես պետության շահ․
«Երբեմն այդ դատավորները ոչ թե ցանկանում են կամակատար լինել, այլ իրենց թվում է, թե դրանով իրենք պետության շահն են պաշտպանում․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում