Բաժիններ՝

Հայաստանյան ընկերությունները բանկերին պարտք են 3.6 միլիարդ դոլար

Հայաստանյան խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների ընդամենը պարտավորությունները (կրեդիտորական պարտքերը,  բանկերի վարկերը և փոխառությունները) 2012թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են 2.09 տրիլիոն դրամ (շուրջ 5 միլիարդ դոլար), որից 1.477 տրիլիոնը բաժին է ընկնում բանկերին։ Այս տվյալները կարելի է գտնել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին զեկույցում։

Մեկ տարվա կրտվածքով պարտքի ծավալն աճել է 109 միլիարդ դրամով կամ 5.5 տոկոսով։ Ընդ որում, ամենից շատ՝ գրեթե երկու անգամ, աճել են աշխատավարձի և աշխատակիցներին այլ կարճաժամկետ հատկացումների գծով պարտքերը։ 2012թ. սեպտեմբերի վերջի դրությամբ դրանց ծավալը կազմել է 30.4 միլիարդ դրամ (նախորդ տարվա սեպտեմբերի 15.8 միլիարդի դիմաց)։ Գնումների գծով պարտքերն աճել են 11.2%-ով և կազմել 317.6 միլիարդ դրամ։

Ավելացնենք, որ այս տվյալների մեջ  ներառված չեն փոքր կազմակերպությունների պարտքի ցուցանիշները։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս