Կրակոցներ երևանյան «XXX» կարաոկե ակումբում
Երեկ` դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում, Նորագյուղ թաղամասի բնակիչ 29-ամյա Կարապետ Ասոյանը, իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել «XXX» կարաոկե ակումբում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Ասոյանը աշխատում է «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ում որպես ինկասատոր:
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակն առգրավված է: