Բաժիններ՝

Ջոնս Հոփքինսի համալսարանը հաշվել է COVID-19-ով վարակման ավելի քան 236 միլիոն դեպք

Համավարակի սկզբից ի վեր COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հասել է 236 միլիոն 511 հազար 950: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Մահացել է առնվազն 4 միլիոն 828 հազար 340 ախտահարված:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, վարակման դեպքերի թիվը եղել է 237 միլիոն 91 հազար 792, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 4 մլն 840 հազար 927:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Worldometer-ի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 621, իսկ 1 միլիոն բնակչության հաշվով դեպքերի թվաքանակը 30,417 է: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 21825, Հնդկաստանում՝ 322, Բրազիլիայում՝ 2795, Ռուսաստանում՝ 1456 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս