10 մթերք, որոնք չի կարելի ուտել առավոտյան
1. Բանան
Չնայած բանանի չափազանց օգտակար լինելուն, ավելի լավ է այն չուտել առավոտյան: Բանանը հարուստ է մագնիումով, որն առավոտյան օգտագործելու դեպքում շատ արագ յուրացվում է, ինչով մեծանում է ծանրաբեռնվածությունը սրտանոթային համակարգի վրա:
2. Ցիտրուսայիններ
Ցիտրուսային մրգերի մեջ պարունակվող թթուները, հասնելով դատարկ ստամոքսին, կարող են այրոց առաջացնել:
3. Դրոժով թխվածքներ
Շատ դժվար է հրաժարվել առավոտյան թխվածքից, բայց ամեն դեպքում պետք է դա անել. դրոժը գրգռում է ստամոքսի պատերը:
4. Քաղցրեղեն
Առավոտյան խորհուրդ չի տրվում քաղցրեղեն օգտագործել. արթնանալուց հետո ենթաստամոքսային գեղձն ի վիճակի չէ արտադրելու ինսուլինի բավարար քանակություն:
5. Լոլիկ
Լոլիկը հարուստ է թթուներով, որոնք կոնտակտի մեջ մտնելով ստամոքսահյութի հետ, կարող են դառնալ խոցի առաջացման պատճառ:
6. Վարունգ
Առավոտյան ստամոքսահյութ բավարար քանակությամբ դեռ չի արտադրվում, և վարունգը կարող է առաջացնել այրոց և անհարմարավետության զգացում:
7. Կաթնաթթվային մթերքներ
Պետք է նշել, որ կաթնաթթվային մթերքներն առաձնապես վնաս չեն, սակայն առավոտյան այդպիսի մթերքներ օգտագործելը օգուտ է, մինչև դրանցում պարունակվող օգտակար մանրաթելերը ոչնչանում են:
8. Տանձ
Տանձը հարուստ է այնպիսի սննդային մանրաթելերով, որոնք կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը:
9. Համեմունքներ
Բոլոր համեմունքները գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը:
10. Գազավորված ըմպելիքներ
Գազավորված ըմպելիքները վնասակար են օրվա յուրաքանչյուր ժամի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը