«Դու պատմության մեջ մտել ես Արցախի 75 տոկոսը հանձնած ու Ադրբեջանին հաղթանակող կողմ դարձրած կապիտուլյացիայի սիմվոլ»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազնովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախը Հայաստան է և վերջ գոռացող պոպուլիստ իշխանությունը հերթական անգամ Հայաստանի ԱԺ-ում վախեցավ Շուշին ու Հադրութը օկուպացված համարել։
Սա խաղաղասիրություն չէ, սա հերթական «ղազագրի» արձանագրումն է։
Հ.Գ. Հերիք է «ասֆալտից», «ներդրումից» ու «ժողովրդի քվեից» խոսես։
Դու պատմության մեջ մտել ես որպես Արցախի 75 տոկոսը հանձնած ու Ադրբեջանին հաղթանակող կողմ դարձրած կապիտուլյացիայի սիմվոլ»։