Բաժիններ՝

Apple-ի ղեկավարի աշխատավարձը կրճատվել է 100 անգամ

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքն ընթացիկ տարում որպես աշխատավարձ կստանա ընդամենը 1,4 մլն դոլար և 2,8 մլն դոլարի բունուսներ: Այս մասին հայտնում է BBC News-ը: Դա գրեթե հարյուր անգամ քիչ է նրա նախորդ տարվա վարձատրությունից, որը կազմել է ռեկորդային 378 մլն դոլար:

Նշենք, որ նախորդ տարի իր եկամուտների մեծ մասը Apple-ի ղեկավարը ստացել է որպես պարգևավճար, ընդորում բաժնետոմսերի տեսքով և առանց դրանք վաճառելու իրավունքի: Քուքի հիմնական աշխատավարձն այն ժամանակ կազմել է տարեկան 900 հազ. դոլար:

Ընթացիկ տարում ընկերությունը նրա աշխատավարձը բարձրացրել է ավելի քան մեկուկես անգամ, իսկ բոնուսի չափը կազմել է աշխատավարձի 200 տոկոսը:

Apple-ի մյուս ղեկավարներն զգալիորեն ավելի շատ են վաստակել: Օրինակ՝ տեխնոլոգիաների գծով ավագ փոխնախագահ Բոբ Մենսֆիլդը ստացել է գրեթե 86 մլն դոլար, իսկ ֆինանսական տնօրեն Փիթեր Օփենհեյմերը ստացել է 68,6 մլն դոլար:

Ընթացիկ տարում Apple-ի բաժետոմսերը հասել են իրենց արժեքի պատմական մաքսիմումին, հասնելով ընդհուպ մինչև մեկ բաժնետոմսի գինը 644 դոլար: Ընկերության շուկայական կապիտալիզացիան անցել է 600 մլրդ դոլարի սահմանը: Այդուամենայնիվ, վերջին երեք ամիսներին, ընկերության արժեթղթերը գինը ընկել է և ներկայումս բաժնետոմսի գինը դարձել է համար մինչև 515 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս