Պուտինն Ամանորը և Սուրբ Ծնունդը կանցկացնի Սոչիում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամանորյա արձակուրդները կանցնացնի Սոչիում: Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը` հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին:
«Նախագահի վարչակազմի աշխատակիցները որոշել են ամանորյա տոներին չթողնել Կրեմլը առանց հսկողության և հերթապահելու են հանգստյան օրերին»,- գրում է «Իզվեստիան»:
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահին, ապա, ըստ «Իզվեստիայի», Պուտինը որոշել է տոներն անցկացնել Կրասնոդարի մարզում, որպեսզի այնտեղ զբաղվի դահուկասպորտով:
Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ Պուտինը կդիմավորի Սուրբ Ծնունդը, սակայն «Իզվեստիայի» աղբյուրները պնդում են, որ դա հավանաբար կլինի Կրասնոդարի վանքերից մեկը:
«Ամեն տարի` Սուրբ Ծնունդի տոնին, Պուտինն այցելում է երկրի տարբեր եկեղեցիներ: 2012 թ. նա Քրիստոսի Սուրբ Ծնունդը դիմավորեց իր հարազատ քաղաքում` Սանկտ-Պետերբուգում`Այլակերպման տաճարում (Спасо-Преображенский собор), որտեղ նրան կնքել են 1952 թ.»,- ավելացնում է «Իզվեստիան»: