Բաժիններ՝

Երևանի թիվ 163 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կպայքարի 6 հոգի

«Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին:

Դպրոցից 168.am-ին հայտնեցին, որ տնօրենի պաշտոնի համար դիմել է 6 հոգի: Հավակնորդների մասին այլ տեղեկություն չհայտնեցին:

«Հոկտեմբերի 7-ին հանդիպում կլինի՝ մանկավարժական, իսկ հոկտեմբերի 8-ին՝ ծնողական խորհրդի հետ: Այս օրերին կլինի նաև քվեարկություն: Եթե մանկավարժական և ծնողական խորհուրդները մեկ հավակնորդի են ձայն տալիս, նա համարվում է  առաջադրված իրենց կողմից»,- մանրամասնեցին դպրոցի կառավարման խորհուրդից:

Հավելենք, որ հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ ՀՀ քաղաքացիությունը, «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

Փաստաթղթերն ընդունելու ժամանակահատվածը եղել է 2021 թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը:

2021 թվականի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որով պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ էին կատարել՝ տնօրենի ընտրությունը անցկացվելու է 3 փուլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս