Ալեն Սիմոնյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը

Հոկտեմբերի 4-ին կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հայեցակարգերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գծով փոխգործակցությունը՝ շեշտը դնելով խորհրդարանական ուղղվածության վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ ուշադրության կենտրոնում են գտնվել նաև տարածաշրջանում հետհակամարտային վերականգնման և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս