Ճապոնիայում Յոսիհիդե Սուգայի կառավարությունը հրաժարական է տվել
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի կառավարությունը հոկտեմբերի 4-ին լրիվ կազմով հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի դիվանատունը։
Նախարարների կաբինետի արտահերթ նիստում Սուգայն կառավարության բոլոր անդամներից հավաքել է պաշտոնաթողության դիմումներ: Առաջիկա ժամերին մինչեւ նոր կառավարություն կազմելը նրանք կլինեն իրենց գերատեսչությունների ղեկավարների պաշտոնակատարներ: Շուտով Ճապոնիայի խորհրդարանը կքվեարկի նոր վարչապետի թեկնածության օգտին: Դա կլինի երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ Ֆումիո Կիսիդան:
Դրանից հետո Կիսիդան կհայտարարի նոր կառավարության կազմը: Կիսիդան կառավարող կուսակցության նոր ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է սեպտեմբերի 29-ին: Նոր կառավարության ընտությունները տեղի են ունեցել վարչապետ Սուգայի լիազորություններն ավարտվելու կապակցությամբ, որն այդ պաշտոնում անցյալ տարի նշանակվել էր Սինձո Աբերի հանկարծակի պաշտոնաթողության պատճառով: Ապագա վարչապետը, որը 2012-ից մինչեւ 2017 թվականը եղել է Ճապոնիայի արտգործնախարարության ղեկավարը, համարվում է չափավոր պահպանողական:
Նա հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի եւ Ճապոնիայի պաշտպանական ներուժի ամրապնդման օգտին, ըստ որում զգուշությամբ է վերաբերվում երկրի զինված ուժերը մեծ հեռահարության հրթիռներով եւ ատոմային սուզանավերով հանդերձման հեռանկարին: Կիսիդան նաեւ պաշտպանում է երկրի հետպատերազմյան սահմանադության վերանայման ուղեգիծը, բայց կարծում է, որ չի սկսի շտապել դրա հակապատերազմական դրույթների լիակտատար վերանայման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: