Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մրգերի ու լոլիկի մեջ հայտնաբերվել են վտանգավոր բացիլներ

Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման» 79 դեպք:

Россельхознадзор-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են ԳՄՕ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին:

Թուրքիայի ի պատասխան արձագանքել են, որ «արտահանման ընթացքում իրենք ուշադիր են ռուսական պահանջների կատարման հարցում» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

Տեսանյութեր

Լրահոս