Բաժիններ՝

Ի՞նչ է իրենից ներկայացնում Facebook-ի խելացի դիսփլեյը

Facebook-ի նոր սարքերի հայտարարությունն անակնկալ էր բոլորի համար:

Portal շարքն ունի երկու դիսփլեյ` Portal Go և Portal Plus: Սարքերն ուղղված են նրանց, ովքեր սիրում են տեսահաղորդակցվել WhatsApp-ում, Messenger-ում, Zoom-ում, Microsoft Teams-ում և այլ ծառայություններում:

10 դյույմանոց Go մոդելը ունի 1200×800 պիքսել թույլատրություն և 12 Մպ դիմային տեսախցիկ: Portal Plus-ը հագեցած է 14 դյույմանոց էկրանով, որն ունի ավելի լավ լուծում՝ 2160 x 1440 պիքսել: Այն ունի նաև երկու սենսոր՝ յուրաքանչյուրը՝ 12 մեգապիքսելանոց: Երկու սարքերն աջակցում են ձայնային կառավարմանը։

ԱՄՆ-ում և Կանադայում վաճառքները կսկսվեն հոկտեմբերի 19-ին, սակայն սարքերը կհայտնվեն Facebook-ի բոլոր հիմնական շուկաներում: Portal Go-ն կարժենա 200 դոլար, Plus մոդելը՝ 350 դոլար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս