Մեհրաբյանի փոխարեն՝ Խմելյանը
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետ է նշանակվել Սամվել Խմելյանը:
Ըստ shamshyan.com-ի՝ Խմելյանը Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վլադիմիր Գասպարյանը հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը:
168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանին աշխատանքից հեռացնելու պատճառը Արաբկիր համայնքում տեղի ունեցած մի շարք չբացահայտված հանցագործություններն են, որոնք, մեր տեղեկություններով՝ միտումնավոր կոծկվել են: