Բաժիններ՝

Բայդենը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը

Ջո Բայդենը իբրև ԱՄՆ նախագահ առաջին անգամ է ելույթ ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ հայտարարելով, որ դուրս գալով Աֆղանստանից՝ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը և այժմ անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան է բացում: Այդ մասին Բայդենն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

«Մենք ավարտեցինք 20 տարվա պատերազմը Աֆղանստանում և հիմա անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան ենք բացում», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները միայն ծայրահեղ դեպքում պետք է ռազմական ուժ կիրառի և ոչ թե աշխարհում ցանկացած խնդրին արձագանքի ռազմական ուժով:

«Չկասկածեք, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրեն, և մենք պատրաստ ենք ուժ կիրառել, բայց յուրաքանչյուր առաքելություն պետք է հստակ և իրագործելի լինի», – «ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների առաջնորդը:

Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի» և աշխարհը դաշինքների բաժանելու և պատրաստ է համագործակցության ցանկացած երկրի հետ՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս