«Եռամսյա հավաքին տարել են էս գոտիներից և տվել պահեստազորայիններին… Ձեզ տրվում է կարճ ժամանակ՝ շտկելու էս լկտիությունը»․ Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Չէ, էս մեկն արդեն լռելու չէ, էս մեկն արդեն անփութություն չէ, էս մեկն արդեն ֆինանսական խնդիր չէ, էս մեկն արդեն… հասկացաք…

Եռամսյա հավաքին տարել են էս գոտիներից և տվել պահեստազորայիններին…
Հանկարծ մեկը չհամարձակվի ասել սուտ է, այլապես համապատասխան քայլեր կձեռնարկեմ…

Ձեզ տրվում է կարճ ժամանակ՝ շտկելու էս լկտիությունը ։

Դուք եթե ՀՀ գերբը փոխել եք էս սիմվոլով, ապա Հայաստանի դրոշի թարսն էլ եք նորմալ համարել։

Դրա համար էլ ԽՍՀՄ քարտեզ եք պրոպագանդում…

3 օր ձեզ ժամանակ, որ հավաքեք էս գոտիներն ու փոխարինեք։

Առայժմ այսքանը ստրկամիտ սրիկաներ…
Այսպես են թաղում անկախությունը 1991–2021»։

Տեսանյութեր

Լրահոս