Բաժիններ՝

Նիդերլանդներում հոգեկան շեղումներ ունեցող երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ. ՀԲԸՄ անդամ երկու հայ կին է զոհվել

Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը երկու կնոջ է սպանել՝ 50 և 72 տարեկան: Ինչպես փոխանցում է NL Times-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս հոգեկան և այլ առողջական խանգարումներ ունի: Ոստիկանությունից հայտնել են, որ այս ամիս ավելի վաղ բերման էին ենթարկել վերջինիս, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:

Ալմեոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միության հաղորդմամբ՝ զոհվածները հայուհիներ են եղել՝  Ծնունդ Կարապետյանը և Մարալ Տեր Մովսեսյանը, որոնք միության անդամներ էին: Բացի այդ, ևս մեկ 33-ամյա կին է վիրավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930