Տաջիկստանն ու Իրանը տնտեսական ու տեխնիկական համագործակցության հուշագիր են ստորագրել
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Դուշանբեում կայացած բանակցությունների արդյունքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում և հուշագիր տնտեսական ու տեխնիկական համագործակցության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տաջիկական կողմը ողջունել է Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու գործընթաց մեկնարկելու փաստը:
Նախագահները նաև մտահոգություն են հայտնել հարևան Աֆղանստանում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակի առնչությամբ՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: