«Նման տեմպերով մոտենալու ենք այն իրավիճակին, որ Դատախազության անգործության համար պետք է արդեն քննարկել քրեական գործ հարուցելու հարց». Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Սյունիքի մարզ ներխուժելու և Որոտանի հատվածում թշնամու կողմից  ոստիկանական անցակետ տեղադրելու փաստի առթիվ  Դատախազությունը քրեական գործ չի հարուցել, պատասխանեց՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացի հայտարարել է, որ ՀՀ տարածքում ապօրինի կերպով գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ:

«Ես շատ լավ հիշում եմ, ինչպես ամիսներ առաջ, երբ նման դեպք եղավ Սև լճի տարածքում, Դատախազությունը հայտարարություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ: Հարց՝ Դատախազությունը ո՞ւմ է ձերբակալել, ի՞նչ ցուցում է տվել, մնացած գործերով, մասնավորապես՝ Չարչյանի գործով դատախազությունը հետևողական է, բա այս դեպքում ի՞նչ է արել: Այսպիսի տեմպերով մենք մոտենալու ենք այն իրավիճակին, որ Դատախազության անգործության համար պետք է արդեն քննարկել քրեական գործ հարուցելու հարց: Հարց է առաջանում, եթե առաջին անգամ նման դեպք եղավ, դատախազությունը գործեր իր պարտականությունների տիրույթում, ոչ միայն քրեական գործ հարուցեր, այլ անմիջապես ցուցում տար ձերբակալության, կարող է այսպիսի դեպքերը չկրկնվեին»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս