Բաժիններ՝

Թուրքիան աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարող երկրների շարքում է

2020 թվականին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած առաջին 25 երկրների ցուցակում Թուրքիան 17,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը հրապարակել է 2020թ․ աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած 25 երկրների անունները՝ ըստ հրապարակված ռազմական ծախսերի բաց տվյալների։

Ըստ այդմ՝ ամբողջ աշխարհում բանակների վրա 2020թ․ ծախսվել է 1 տրիլիոն 981 միլիարդ դոլար։

1998 թ-ից ի վեր ռազմական ծախսերն ավելացել են, իսկ 2019 թ-ի համեմատ 2020թ․ գրանցվել է 2,6 տոկոս աճ։

Աշխարհում բանակների վրա կատարված ընդհանուր ծախսը կազմել է համաշխարհային ՀՆԱ-ի 2,4 տոկոսը։

Ցուցակը գլխավորել է ԱՄՆ-ն՝ 778 միլիարդ դոլարով, նրան հաջորդել են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը։ 25-րդ տեղում եղել է Ինդոնեզիան՝ 9,4 միլիարդ դոլար ռազմական ծախսով։ Թուրքիան զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս