ԱՀԿ-ն հորդորում է պահպանել դիմակ կրելու ռեժիմը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն, ուստի դիմակ կրելու ռեժիմը պետք է պահպանել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Պետք է հասկանալ, որ պատվաստանյութերը հիմա, ցավոք, չեն կարող կանխել հիվանդանալը, ինչը նշանակում է, որ մարդ կարող է վարակվել: Այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք պահպանել դիմակի ռեժիմն ու սոցիալական հեռավորությունը»,- ասել է նա:

Վույնովիչը հավելել է, որ պատվաստված անձինք մեծամասամբ թեթև են տանում կորոնավիրուսի վարակը, երբեմն անգամ՝ առանց ախտանշանների:

Տեսանյութեր

Լրահոս