Աղվան Հովսեփյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։

«Մենք անպայման բողոք ենք ներկայացնելու Վերաքննիչ դատարան, ուղղակի որոշումը դեռ չենք ստացել։ Երեկ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուն պես կծանոթանանք դրան, ինչից հետո բողոք կներկայացնենք»,- նշեց Ռաֆայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս