Բաժիններ՝

Forbes. Երեկ՝ կես միլիարդ դոլարի վնաս, այսօր՝ 252 միլիոն դոլարի օգուտ

Forbes Real-Time Billionaires

Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը, ըստ Forbes Real-Time Billionaires հավելվածի, այսօրվա ընթացքում աճել է 252.18 միլիոն դոլարով։ Ուշագրավն այն է, որ շաբաթ օրը Ցուկերբերգի արժեթղթերի ընդհանուր արժեքը նվազել էր կես միլիարդ դոլարով՝ Facebook-ի սեփականատիրոջը դարձնելով օրվա գլխավոր ֆինանսական անհաջողակը։

Փոխարենը՝ օրվա անհաջողակը, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդն է՝ Կառլոս Սլիմը։ Նրա կարողությունն այսօր արժեզրկվել է 578.6 միլիոն դոլարով։

Նշենք, որ Forbes-ը աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության փոփոխությունները իրական ժամանակում գնահատում է՝ հիմք ընդունելով ամերիկյան բորսաներում նրանց պատկանող արժեթղթերի գնի փոփոխությունները։

Կարդացեք նաև

Forbes11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս