Բաժիններ՝

Թուրք ընդդիմադիրները հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախկին ու ներկա վարչապետների հետ

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատվիրակությունը մեկնել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ հանդիպել է տեղի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առանձին հանդիպումներ են եղել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի, ինչպես նաև նախկին ղեկավար Մասութ Բարզանիի հետ։

Մասրուր Բարզանին թուրք ընդդիմադիրների պատվիրակությանն ասել է, որ Թուրքիան Քուրդիստանի համար կարևոր երկիր է և այդ առումով Էրբիլը ցանկանում է խորացնել երկկողմ հարաբերությունները։

Հանդիպումներ են եղել նաև Իրաքյան Քուրդիստանի այլ պաշտոնյաների հետ։ Ինչպես նշել է ԺՀԿ-ի փոխնախագահը՝ այցի նպատակն է ամրապնդել կապերը քրդերի հետ։ Նշվում է նաև, որ ԺՀԿ-ի պատվիրակությունը հանդիպել է Իրաքի թուրքմենական համայնքի ներկայացուցիչների հետ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս