ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն աջակցություն է տրամադրել շուրջ 10.000 արցախցիների
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը որոշում է կայացրել օգնություն տրամադրել այն կարիքավոր ընտանիքներին, որոնք 44-օրյա պատերազմի պատճառով տարհանվել են Արցախից և ապաստանել Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանում։
«2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում բարեգործական ծրագրի շահառուներին տրամադրվել է անկողնային պարագաներ, հողաթափեր, վերարկուներ, ջեռուցիչներ, սանիտարահիգիենիկ պարագաներ և սննդի փաթեթներ»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին նշված է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի պաշտոնական կայքում:
Կլոր սեղան հիմնադրամը իրականացնում է նաև հոգևորականների և սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների սոցիալ- հոգեբանական աշխատանքի ուղղությամբ:
2020-2021թթ Արցախցիների ծրագրով աջակցություն է ստացել մոտ 10 000 մարդ:
Արցախցիների ծրագրով հիմնադրամի տրամադրած աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ: