Բաժիններ՝

Գերմանիայում սկսվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների արտագնա քվեարկությունը

ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առանձին խմբերի համար վաղաժամկետ քվեարկվությունը սկսվել է պլանավորածի համաձայն։

Ավելի վաղ դեսպանատան կայքում հրապարակվել էր ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար Արտահերթ արտագնա քվեարկության ժամանակացույցը: Ըստ դրա, Էրֆուրտում տեղամասը կբացվի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ից մինչև 16.00-ն»,- հայտնել են Գերմանիայի դեսպանությունից։

Սեպտեմբերի 11-ին ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ քվեարկությունը տեղի կունենա Գերմանիայի ևս երեք քաղաքում՝ Դրեզդենում, Մագդեբուրգում, Շտուտգարտում: Սեպտեմբերի 12-ին հնարավոր կլինի քվեարկել Ռոստոկում և Շվերինում։ Տեղամասերը կաշխատեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բնակության վայրերում՝ ընտրողների դիմումների համաձայն:

Պետդումայի ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա այս տարի սեպտեմբերի 17-19-ը: Տեղի կունենան նաև տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ընտրություններ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս