Բաժիններ՝

Սերբիայում ձերբակալել են ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն. Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ:

Այս մասին հայտնել է «Alsat-M» հեռուստաալիքը:

Միլենկովսկուն ձերբակալել են դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսևո» սահմանակետը հատելիս: Դա նաև հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս