 
                        Ադրբեջանը ՌԴ-ի, Իրանի և Ղազախստանի հետ կմասնակցի ռազմածովային զորավարժությունների
 
                                    Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։
Զորավարժություններին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Իրանի, և Ղազախստանի ռազմածովային ուժերի անձնակազմերը։
Զորավարժությունները կմեկնարկեն Իրանում կազմակերպված «Ծովային գավաթ» մրցույթից անմիջապես հետո։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        