Վթար Աշտարակ-Երևան ճանապարհին. 56-ամյա ուղևորը մահացել է
Օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել. 56-ամյա ուղևորուհի Նունե Սարգսյանը մահացել է, իսկ 35-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։