Պատահար՝ «Սև քար» ռեստորանային համալիրի մոտ

Օգոստոսի 30-ին, ժամը 22:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի «Սև քար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։

Փրկարարներն ավտոմեքենայում արգելափակված քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Տ․ Հ․-ն և ևս երկու տուժած նույնպես հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տեսանյութեր

Լրահոս