Հայաստանը ստացել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը՝ 15 000 անձի համար։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ շեշտելով, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է:
«Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ներկրված խմբաքանակն, ըստ աղբյուրի, այժմ մաքսազերծվում է: