![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է ՌԴ
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/artur-davtyan.jpg)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-4-ն անցկացվող Արևելյան տնտեսական 6-րդ համաժողովին։
Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարևելյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով
«Արթուր Դավթյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, և հանդես կգա ելույթով»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: