Մենք չունենք այս պահին Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան, մարդ, ով իր վրա պատասխանատվության մեծ բեռ կվերցնի և կհամախմբի մարդկանց. Բորիս Մուրազի

«Այս մարդիկ եկել, ասում են՝ մենք կարող ենք երկիրը հանձնել, այս անենք, այն անենք, թուրքերի հետ պայմանավորվենք, բայց դուք մեզ չեք կարող հայհոյել: Այսինքն, վախի մթնոլորտ են ստեղծում»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց Politik.am կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Բորիս Մուրազին:

«Մենք չունենք այս պահին Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան, մարդ, ով իր վրա պատասխանատվության մեծ բեռ կվերցնի և կհամախմբի մարդկանց՝ գնալու կտրուկ գործողությունների: Ես չեմ տեսել պլան, որով նախատեսված է, որ պետք է հանձնվի Սյունիքը, բայց  այն, ինչ արվում է այսօր, շատ նման է պլանի, որով որևէ տարածք պետք է հանձնվի պետության կողմից: Այս պահին այն, ինչ Փաշինյանի ծրագրերում կա, կարծում եմ՝ իր մոտ հաջող ստացվում է, որովհետև չի մոբիլիզացնում իր ռեսուրսներն ընդդիմությունը: Ի տարբերություն ընդդիմության՝ իշխանությունը համախմբված է, և դրա պատճառն այն է, որ վտանգ են զգում իրենց նկատմամբ:  Ընդդիմությունը համախմբված չէ, որովհետև ընդդիմադիրները պատկերացնում են, թե պաշտոնների ինչպիսի բաժանում պետք է լինի, երբ գան իշխանության, իսկ դա արդեն աննորմալ է, բերում է պառակտվածության: Հիմա եկեք գնանք Սյունիք ու տեսնենք, թե ամենօրյա աշխատանքով քանի ընդդիմադիր պատգամավոր է այնտեղ ման գալիս, ժողովրդի հետ շփվում»,- նշեց Politik.am կայքի գլխավոր խմբագիրը:

Տեսանյութեր

Լրահոս