Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Թաղավարդի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորվել․ ՊԲ
Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: