Բաժիններ՝

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ`1652։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս