Մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է նրա որդին։
Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիա – Սեբաստիա Սբ. Աստվածածին եկեղեցում՝ վաղը ժամը 17.30-19.30–ը։
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 30–ին ժամը 13.00-ին՝ նույն եկեղեցուց։
168.am–ը ցավակցում է Կարմեն Դավթյանի հարազատներին, մտերիմներին և գործընկերներին։