Մահացել է Իտալիայի ամենատարեց կին բնակիչը
Իտալիայի ամենատարեց բնակչուհին՝ Մարիա Օլիվան 112 տարեկանում մահացել է: Իտալական ANSA գործակալությունը հայտնել է, որ նա մահացել է իր տանը՝ Սիցիլիայի Պյացա-Արմերինա քաղաքում, որտեղ ապրել է ողջ կյանքի ընթացքում:
Մարիա Օլիվան 112 ամյակը նշել էր ապրիլի 16-ին: Նա ունեցել է ութ երեխա, որոնցից ողջ են հինգը, ինչպես նաև 58 թոռ և ծոռ: 2018 թվականին նա հանդիպել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ, երբ վերջինս այցելել էր Սիցիլիա:
Իտալիայի ամենատարեց կին բնակչի տիտղոսն այժմ պատկանում է Իդա Ձոկարատոյին, ով 112 տարեկան է դարձել մայիսի 24-ին: