Բաժիններ՝

Ռուս խաղաղապահներն ապահովել են շինանարարական տեխնիկա տեղափոխող շարասյան անվտանգ ընթացքը Շուշի-Կարմիր շուկա երթուղով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգնման համար շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող բեռնատար մեքենաների շարասյան ընթացքի անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է ռազմական ոստիկանության զինծառայողներն ուղեկցել են մոտ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկայից կազմված շարասյունը Շուշի-Կրամիր շուկա և հակառակ ուղղություններով:

Նշվում է, որ տվյալ երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է ուշադրության կենտրոնացում վարորդների և ուղեկցող անձնակազմերի կողմից: Երթուղու երկարությունը կազմում է 42 կմ: Երթուղին անցնելիս շարասյունը հինգ դիտակետ է անցել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս