![](/banners/BeFunky-design.jpg)
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1031751.jpg)
Ոստիկանության Պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 27-ին, ժամը 20.20-ին, Խանջյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արսեն Հ․-ին, որը հետախուզվում է ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության իրավապահների կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ՃԵԿ խախտելը) մեղադրանքով:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: