Բաժիններ՝

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 170-ի: Այդ մասին է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել է շուրջ 200 մարդ:

Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:

Օգոստոսի 26-ին երկու պայթյուն է որոտացել Քաբուլի օդանավակայանի շրջանում, որոնք 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել. նրանք ապահովում էին մարդկանց տարհանումն Աֆղանստանից՝ այս երկրից ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո: Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:

Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս