Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս