Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին է ներկայացրել ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը Արշակ Կարապետյանին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս