Գողացել էր մեքենայի համարանիշերն ու օրեր անց բռնվել
Օգոստոսի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ գողացել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի համարանիշերը։
Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց Մոսկովյան փողոց։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Որոնողական աշխատանք սկսվեց։
Անհրաժեշտ հետախուզական միջոցառումներից հետո քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը կատարել է Սարի թաղի 53-ամյա մի բնակիչ։
Օգոստոսի 25-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և ներկայացվեց նախաքննական մարմնին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։